«Փորձում էին ճշտել՝ ԵՄ-ն որքանով է աջակցել Հայաստանում հեղափոխական գործընթացներին». Փաշինյանը՝ ռուս պրանկերների կատակների մասին
1044 Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ., 16:40 Հումորից բացի, քաղաքական բովանդակություն եմ տեսնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուս պրանկերների կատակներին: «Այդ խոսակցությունների հեղինակները փորձում էին ճշտել՝ Եվրոմիությունը որքանով է աջակցել Հայաստանում հեղափոխական գործընթացներին: Հուսով եմ՝ ճշտել-վերջացրել են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հեռախոսազրույցների վերաբերյալ խնդրել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին տեղյակ պահել, որ ինքը ԵՄ պաշտոնյաների հետ հեռախոսազրույց չի ունեցել: Հիշեցնենք, որ ռուս պրանկերներ Լեքսուսն ու Վովանը վարչապետի անունից զանգել էին Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին և ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին: Ավելի վաղ պրանկերները վարչապետի անունից նմանատիպ հեռախոսազրույց էին ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: |
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
4414:24ԱԺԲ անդամների ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3513:48«Դուք վախեցած եք․ դա երևում է»․ Ռուբեն Մխիթարյան
5413:30«Ներազգային պառակտիչ բնույթ ունեցող հայտարարություն է արել»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
7013:18Մակրոնը հայտնել է՝ ո՞ր պայմանով Պուտինը կմասնակցի G20-ի հանդիպմանը
13813:06«Աղդամցի Ալենը փորձում է դատարանից հավաստում ստանալ, որ ինքը ***** չէ»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
8612:18Crocus-ի ահաբեկչությանը հանցակցելու կասկածանքով կալանավորվածները բողոքարկել են կալանքը
13712:06«Ճիշտ ես անում, որ վախենում ես, նշանակում է՝ հասկանում ես, որ կարմիր գծերն անցել ես»․ Վահե Գասպարյան (տեսանյութ)
9411:06