Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Փաշինյանը Պուտինին մեսիջ է հղել, որ ձեզ Հայաստանի դաշնակցի պես պահեք». Ոսկան Սարգսյան

«Փաշինյանը Պուտինին մեսիջ է հղել, որ ձեզ Հայաստանի դաշնակցի պես պահեք». Ոսկան Սարգսյան
1509
Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ., 18:20

Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ, իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկումը թույլ չտալու համար: Ես չեմ կարող դրան հավատալ»: Ինչո՞ւ չես կարող հավատալ, չէ որ 2016թ. ապրիլին Ռուսաստանի հանցավոր համաձայնությամբ տեղի ունեցավ ադրբեջանական հարձակումը: Ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանն այդ խոսքերով Պուտինին մեսիջ է հղել, որ ձեզ Հայաստանի դաշնակցի պես պահեք: