Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Զենքի վրա միլիարդավոր դոլարներ ծախսող Ալիևին ընդամենը մեկ րոպեում կարելի է ծնկի բերել». Գագիկ Համբարյան

«Զենքի վրա միլիարդավոր դոլարներ ծախսող Ալիևին ընդամենը մեկ րոպեում կարելի է ծնկի բերել». Գագիկ Համբարյան
2661
Շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ., 10:15

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բաքուն կրկին խավարի մեջ է

Ադրբեջանը դեռ ուշքի չի եկել երկու շաբաթ առաջ Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած խոշոր վթարից հետո... Էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը և այլ սպառողներին այս ընթացքում լիակատար չի իրականացվում... Մերթընդմերթ երկրի տարբեր շարջաններում տեղի են ունենում էլետրաէներգիայի հովհարային անջատումներ... Հատկանշական է, որ ամենաշատ անջատումներն, ըստ ազերիական ԶԼՄ-երի, տեղի են ունենում մայրաքաղաք Բաքվում...
Ըստ վերջին տեղեկությունների, հուլիսի 21-ի 00.20-ի դրությամբ Ադրբեջանի մայրաքաղաքի 5՝ Խաթայի, Նիզամիի, Սաբունչիի, Խազարի և Սուրախանի շրջանները հոսանքազրկված են...
Azərişıq ընկերության մամլո խոսնակ Թանրիվերդի Մուսթաֆաևը Trend-ին հայտնել է, որ վթարը կապ չունի ընկերության հետ... Ըստ վերջինսիս,էներգիայի անջատումները կապված են Մարդակյանի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետ, որը շուտով կվերացվի...
Հետաքրքիր է ստացվում... Հուլիսի 3-ին Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով, որը տեղի ԶԼՄ-ները բնութագրել էին որպես ԱՂԵՏ, քանի որ ողջ Ալիևյան սուլթանությունը հոսանքազրկվել էր, բացահայտեց, որ Ադրբեջանի էլետրաէներգիայի 100 տոկոսը տալիս է վերը նշված ՀԷԿ-ը... Իսկ հիմա էլ պարզվում է, որ դա այդպես չէ... Մարդակյանի ՋԷԿ-ն էլ է բավական մեծ ծավալի էլետրաէներգիա մատակարարում, որի վթարի պատճառով Բաքվի 12 շրջաններից 5-ը այս պահին հոսանքազրկված են...
Հ.Գ. Վերջին շրջանի վթարները Ադրբեջանի էներգացանցում ապացուցում են, որ միլիարդավոր դոլարներ զենքի վրա ծախսող Ալիևին ընդամենը մեկ րոպեի կարելի է ծնկի բերել՝ տարրական հոսանքազրկելով ապշերոնյան սուլթանին իր բոլոր աղետալի հետևանքներով վերջինիս համար...