Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Իսկ մենք Հայաստանը կվերածենք անմարդաբնակ տարածքի». Բաքվի սպառնալիքներն՝ ի պատասխան Լևոն Մնացականյանի հայտարարության

«Իսկ մենք Հայաստանը կվերածենք անմարդաբնակ տարածքի». Բաքվի սպառնալիքներն՝ ի պատասխան Լևոն Մնացականյանի հայտարարության
2701
Չորեքշաբթի, 25 հուլիսի, 2018 թ., 13:00

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի այն հայտարարությանը, որ անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կարող է հարված հասցնել Մինգեչաուրի ջրամբարին:

«Մինգեչաուրի ջրամբարին հարված հասցնելն, իհարկե, մտնում է մեր մարտավարական պլանների մեջ: Սովորաբար ռազմարվեստը պահանջում է մարտական գործողությունները վերսկսելու դեպքում հարվածներ հասցնել ինչպես նման օբյեկտներին, այնպես էլ ռազմական օբյեկտներին, որոնց հարված հասցնելը վնաս կտա տնտեսությանը:

Այդ օբյեկտը մեր պլաններում է: Եթե հարվածելու անհրաժեշտություն լինի, մենք վայրկյան անգամ չենք երկմտելու»,- ասել էր Լևոն Մնացականյանը:

Ադրբեջանի ՊՆ-ի սպառնալից հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանում ևս կան նման օբյեկտներ, «որոնք հարվածի դեպքում մեկ հարյուրամյակով կյանքի համար անպիտան կդառնան»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով ասել էր, որ 2016թ. ապրիլյան ագրեսիայի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է զերծ չմնալ իր ունեցած ողջ զինանոցը կիրառելու «գայթակղությունից»՝ հակառակորդին վճռական և մասշտաբային դիմադրություն ցույց տալու համար: Այսօր էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Դավիթ Տոնոյանի հայտարարությունն, ասել է, որ պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել: