«Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Ալիևի հետ». Նիկոլ Փաշինյանը՝ Al Jazeera-ին
2519 Հինգշաբթի, 26 հուլիսի, 2018 թ., 10:55 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաընկերության «Talk to Al Jazeera» ծրագրին՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանն ու դրա հետևանքներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Թուրքիայի հետ փակ սահմաններին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ՀՀ վարչապետն ասել է, որ պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հակամարտությունը կարգավորելու նպատակով, ինչպես նաև նշել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, քանի որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել: ՀՀ վարչապետը լրագրող Ռոբին Ուոլքերին պատմել է նաև «թավշյա» հեղափոխության և դրա արդյունքների մասին՝ նշելով, որ այն ՀՀ բոլոր քաղաքացիներին երաշխիք է տվել գործել օրենքի սահմաններում և հավասար լինել բիզնես իրականացնելու հարցում: Արաբական հեռուստաալիքի կայքում նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը կհեռարձակվի հուլիսի 29-ին: |
«Ադրբեջանը ոչինչ չի կարող անել՝ Ուկրաինային օգնելու համար»․ Ալիև
4812:24«Էքսկլավների հարցն ավելի բարդ է»․ Ալիև
8711:18Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6411:00«Ռուսաստանը երբեք չի հեռանա Հարավային Կովկասից»․ Ալիև
9710:48Բայդենը «կանաչ լույս է վառել» Ուկրաինայի համար
19410:30«Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն»․ Տիգրան Աբրահամյան
8310:24«Ուկրաինան զգացել է ամերիկյան օգնության ուշացման հետևանքները»․ Սալիվան
21710:00«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը»․ Պետդեպ
14209:48