Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Քալիֆորնիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Քալիֆորնիայում արտակարգ դրություն է հայտարարվել
2776
Կիրակի, 29 հուլիսի, 2018 թ., 15:15

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քալիֆորնիայի նահանգում մոլեգնած անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել: Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Քալիֆորնիայի նահանգում և հրամայել է դաշնային աջակցություն տրամադրել նահանգին անտառային հրդեհների հետևանքով առաջացած ծայրահեղ դրության պատճառով:

Քալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 37 հազար մարդ տարհանվել է, զոհվել է 2 հրշեջ։ Հնարավոր է, որ 5000 տուն կրակի ճարակ դառնա: