«Նրանք հաճախ ստրուկներ են դառնում». Իտալիայի նախագահը պատմել է միգրանտների կրած տառապանքների մասին
1448 Չորեքշաբթի, 01 օգոստոսի, 2018 թ., 01:00 Իտալիա ժամանած միգրանտները հաճախ դառնում են ստրկավաճառների զոհը, հայտնել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան և կոչ արել քաղաքացիներին՝ թիկունք չդարձնել այդ խնդրին, փոխանցում է The local-ը: «Ստրկությունը մարդկության մեծագույն խայտառակությունն է: Միգրացիան բարերար հող է մարդկանց առուվաճառքի համար,- ասել է նա:- Պատերազմի և աղքատության երեխաներին օտագործում են նողկալի ստրկավաճառները, որոնք նրանց ուղարկում են ապագա տառապանքների ճանապարհով՝ աշխատանքային շահագործում, ապօրինի որդեգրումներ, ներքին օրգանների առուվաճառք, մարդաորսություն հանցագործ խմբերում, սեքս-ստրկություն»: Իտալիայի ՆԳՆ տվյալներով՝ մարդկանց առուվաճառքը հանցագործ կազմակերպությունների եկամտի հիմնական աղբյուրն է զենքի և թմրանյութերի վաճառքից հետո: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հաշվարկել է շուրջ 40 միլիոն ստրուկներ ամբողջ աշխարհում: Մարդկանց առուվաճառքի ամեն չորրորդ զոհը երեխա է: |
«Ադրբեջանական լրատվամիջոցներն սկսել են արծվաշենյան «տեղեկատվական գրոհը»». Կարեն Հեքիմյան
1404:00«Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին». Հրանտ Մելիք-Շահնազարյան
5002:06«Առավոտից այս շարժումը պիտի համահայաստանյան դառնա». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
7301:18Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ
6300:54Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
5800:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
7200:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
101Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
87Երեկ, 23:18