Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Եղանակը Հայաստանում և Արցախում

Եղանակը Հայաստանում և Արցախում
137
Հինգշաբթի, 02 օգոստոսի, 2018 թ., 07:10

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-3-ը հյուսիսային շրջաններում, 4-5-ը, շրջանների զգալի մասում, գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-4-ն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում օգոստոսի 2-3-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 4-5-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի օգոստոսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 41.30C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.70C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.90C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: