Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ ՀՔԾ պետի հարցազրույցի մասին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ ՀՔԾ պետի հարցազրույցի մասին
107
Շաբաթ, 04 օգոստոսի, 2018 թ., 12:30

«ՀՔԾ պետի երեկվա վերլուծությունը մեր տեսակետից միջամտություն էր արդարադատությանը: Չէ՞ որ նա իրենով ներկայացնում է ՀՀ պատկան մարմին, և որ գնահատականները չպետք է լինեն այդպիսի միանշանակ: Նա կարող է ասել՝ մենք համարում ենք էսպես, բայց չի կարող ասել, որ տվյալ մեղադրյալը հաստատ հանցագործություն է կատարել: Նրա ելույթում կան վիճելի ու սխալ փաստարկներ՝ վերաբերող անձեռմխելիության ինստիտուտին, 0038 հրամանին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները:
Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հավելեց. «Կյանքումս տեսած ամենահակասական ու ոչ համոզիչ հարցազրույցներից մեկն էր, որտեղ փաստերը հարմարեցված էին՝ ի սկզբանե ՀՔԾ առաջ դրված նպատակին: Դեռ պետք է ապացուցել, որ փետրվարի 23-ին կանխատեսվել է, որ մարտի 1 է լինելու, բանակի ներգրավման հետ կապված հարցեր: Ոչ մի խոսք այն մասին, որ ինչ էլ գրված է 0038-ում, արդյոք եղե՞լ է բախում զինվորների ու ցուցարարների հետ: Հակառակը, հրամանի ֆունկցիան է եղել՝ բանակը զերծ պահել քաղաքական գործընթացներից: Բանակն ապահովել է պետական մարմինների անվտանգությունը»:

Սողոմոնյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ երկրորդ նախագահին երաշխավորությամբ ազատ արձակելու տակ ստորագրել է ԱԺ 45 պատգամավոր: Ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ի պատգամավորներն են: Նա նշել է նաև, որ ստորագրողներ կան այլ խմբակցություններից՝ տալով միայն ՀՅԴ-ի անունը: