Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

Մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը
78
Շաբաթ, 04 օգոստոսի, 2018 թ., 13:00

Այսօր՝ օգոստոսի 4-ին մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի 2018-2019թթ. առաջնությունը:

Առաջին տուրում «Լոռի ՖԱ»-ն ընդունելու է «Արարատ-Արմենիա»-ին «Շիրակ»-ը հյուրընկալվելու է «Բանանց»-ին, «Արարատ»-ը մրցելու է «Ալաշկերտ»-ի հետ: «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը հետաձգվել է:

Բարձրագույն խմբի թիմերն իրենց տնային հանդիպումները կանցկացնեն հետևյալ մարզադաշտերում՝

«Ալաշկերտ» - Երևան, «Նաիրի» մարզադաշտ

«Արցախ ՖԱ» - Երևան, ՄԶՀՀԿ ՊՈԱԿ մարզադաշտ

«Արարատ-Արմենիա» - Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

«Արարատ» - Երևան, «Նաիրի» մարզադաշտ

«Բանանց» - Երևան, Բանանց-1 մարզադաշտ

«Գանձասար-Կապան» - Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

«Լոռի ՖԱ» - Վանաձոր, ՎՖԱ մարզադաշտ

«Շիրակ» - Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

«Փյունիկ» - Երևան, «Հանրապետական» մարզադաշտ