Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և անցել պարտականությունների կատարմանը

Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և անցել պարտականությունների կատարմանը
168
Շաբաթ, 04 օգոստոսի, 2018 թ., 16:00

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր վերադարձել է Մոսկվա և անցել ծառայողական պարտականությունների կատարմանը, այս մասին ТАСС-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 5 մլն դրամ գրավը: