Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Մեր նպատակն արդյունքն է». Մամեդյարովը` Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մասին

«Մեր նպատակն արդյունքն է». Մամեդյարովը` Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մասին
288
Երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ., 15:00

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը РИА Новости-ի հետ զրույցում մեկնաբանել է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը:

«Բրյուսելյան հանդիպումն առաջին բովանդակալից շփումն էր իմ հայ նոր գործընկերոջ հետ: Մենք նպատակադրված ենք արդյունքների վրա ու պատրաստ ենք շարունակել ինտենսիվ, հիմնավոր երկխոսությունն այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Մամեդյարովը հավելել է, որ «Ադրբեջանը բաց է Հայաստանի հետ երկխոսության», որի շրջանակներում պետք է անցկացվեն «պատասխանատու և բովանդակային» բանակցություններ: