Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Աստղիկ Հակոբյանը՝ Հայաստանի կանանց առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթող

Աստղիկ Հակոբյանը՝ Հայաստանի կանանց առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթող
147
Երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ., 12:35

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարը, որին մասնակցում էին 34 շախմատիստուհի: Մասնակիցների թվում էին 2 կանանց միջազգային վարպետ և 1 վարպետության թեկնածու: Մրցաշարում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստուհիները իրավունք էին նվաճելու մասնակցելու Հայաստանի կանանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: Մրցաշարին մասնակցած կոչումով շախմատիստուհիներից ոչ մեկին չհաջողվեց նվաճել բարձրագույն խմբի ուղեգիր: Մրցաշարի հաղթող դարձավ Էջմիածինը ներկայացնող 13-ամյա Աստղիկ Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր, մեկ միավորով առաջ անցավ մոտակա մրցակիցներից և 103 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Մրցաշարում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց 6.5 միավոր վաստակած 17-ամյա Արփինե Գրիգորյանը, իսկ 16-ամյա Աննա Խաչատրյանը եզրափակեց լավագույն եռյակը: Ավելացնենք նաև, որ այս երեք շախմատիստուհիները կմասնակցեն նաև օգոստոսի 19-ին Ռիգայում մեկնարկող Եվրոպայի պատանիների և աղջիկների անհատական առաջնությանը: