Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է
611
Երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ., 18:05

Այսօր՝ 2016-ի ապրիլի 2-ին նահատակված Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է: «2016-ի ապրիլի 2-ի լուսաբացին Ալիկը և 4 սպա ընկարների հետ «Ուազ» մեքենայով մեկնում են դիրքեր՝ ընկերներին օգնելու: Նրանք տեղյակ, որ դիրքը գրավված է թշնամու կողմից: Ալիկը երբ նկատել է, որ անօդաչու սարքը նկարում է վաշտը, զինանոցն ու իր աշխատասենյակը, զորքին կարգադրել է անմիջապես դուրս գալ վաշտից։ Նա ցանկացել է գրավել դիրքը: Հասնելով դիրք, մեքենան ընկել է շրջափակման մեջ: Զինակից ընկերների զոհվելուց հետո, ուսից վիրավորում է ստանում, սակայն շարունակում է կռվել մինչև մահացու վիրավորում ստանալը: Այդ վիճակում 30 մետր վազելով առաջ է գնում և նռնակով պայթենում թշնամու զինվորներին։ Ցավալի լուրը թիկունք հասավ ապրիլի 10-ին, երբ հայկական կողմին հանձնվեց ապրիլի 2-ից 5-ը ծավալված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած 18 զինծառայողների մարմինները: Նրանց մեջ էր նաև Ալիկ Առաքելյանի մարմինը... Ծնունդդ շնորհավոր, հավերժ փառք քեզ ՀԵՐՈՍ...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը: