Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Քոչարյանի փաստաբանի կարծիքով՝ նրա խափանման միջոցը կփոխեն

Քոչարյանի փաստաբանի կարծիքով՝ նրա խափանման միջոցը կփոխեն
155
Երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ., 15:05

ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ բողոքը քննելու են երկու օր հետո, մինչ այդ Ռոբերտ Քոչարյանի փաստաններից Հովհաննես Խուդոյանը «Ազատության» եթերում կարծիք է հայտնել, որ դատարանը կարող է հօգուտ Քոչարյանի որոշում կայացնել ու խափանման միջոցը փոխելով՝ նրան ազատ արձակելով:

Արդեն հայտնել էինք, որ Քոչարյանին ցանկանում են ազատության մեջ տեսնել նաև ԱԺ 46 պատգամավորներ. 42 ՀՀԿ-ական, 3-ը՝ ՀՅԴ-ական և 1-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից: «Ծառուկյան» խմբակցությունից ստորագրահավաքին միացել է Իշխան Զաքարյանը: