Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Արցախի հազարավոր հուշարձանները և դրանք կերտած ժողովրդի պատմությունն ադրբեջանցի մասնագետների համար դարձել էին լուրջ գլխացավանք». Տիգրան Ալեքսանյան

«Արցախի հազարավոր հուշարձանները և դրանք կերտած ժողովրդի պատմությունն ադրբեջանցի մասնագետների համար դարձել էին լուրջ գլխացավանք». Տիգրան Ալեքսանյան
1906
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 00:10

Նախորդ դարի կեսերին ադրբեջանցի պատմաբանները լուրջ մտահոգությունների առաջ էին կանգնել: Նորակազմ Ադրբեջանի տարածքում հայտնված պատմական Արցախի հազարավոր հուշարձանները և դրանք կերտած ժողովրդի պատմությունն ադրբեջանցի մասնագետների համար դարձել էին լուրջ գլխացավանք: 1950-ականն թթ., զուտ քաղաքական նկատառումներով, ստեղծվեց «աղվանական տեսությունը», համաձայն որի ադրբեջանցիները պատմական Աղվանքի հետնորդներն են: Հաջորդաբար Բաքուն ամեն կերպ ջանում էր գիտականորեն «ապացուցել» այս տեսության ճշմարտացիությունը, օգտագործելով նաև երկրամասի պատմամշակութային ժառանգությունը և դրանց խեղաթյուրված ուսումնասիրությունները:
1960թ. Հայաստանի և Ադրբեջանի գիտությունների ակադեմիաների համաձայնությամբ անհրաժեշտ համարվեց ԼՂԻՄ-ի և Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում սփռված հայերեն և արաբատառ արձանագրությունների հավաքումն ու հրատարակումը: Ադրբեջանցիները հույս ունեին հավաքել մեծաքանակ արաբատառ արձանագրություններ՝ որդեգրած սկզբունքի համաձայն դրանք վերագրելով ադրբեջանցիների նախնիներին: Ստեղծվեց միացյալ արշավախումբ (ղեկ. Ս. Բարխուդարյան, իսկ ադրբեջանական կողմից՝ Մ. Նեյմատովան): Արդյունքում ադրբեջանական կողմը հավաքելով ընդամենը հինգ տասնյակի հասնող արաբատառ վիմագրեր՝ սկսեց գիտակցել ծրագրի հեռահար աննպատակահարմարությունը և հրաժարվեց այն շարունակելու անհրաժեշտությունից: Ադրբեջանցի գործընկերները տարբեր պատրվակներ հորինելով (ֆինանսական միջոցների բացակայություն, հիվանդություն և այլն)՝ հրաժարվեցին հետագա աշխատանքների մասնակցությունից:
Երկու ժողովուրդների պատմության մեջ սա թերևս միակ գիտական համագործակցությունն է ամենաբարձր՝ ակադեմիական մակարդակով, որտեղ նորից երևաց մեր հարևանների նենգ բնավորությունը:

Հ.Գ. Իսկ արդյունքում լույս է տեսնում «Դիվան հայ վիմագրության» 5-րդ պրակը, ներառելով 1071 վիմական արձանագրություն ԼՂԻՄ-ից և նրան հարող շրջաններից: