Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Ուղղակի չէին սպասում, որ հայ ազգը այդպես միահամուռ կնետվի առաջնագիծ, մտածում էին 90-ականների նման ամեն մեկը մի տեղ կփախչի». Կարեն Հովհաննիսյան

«Ուղղակի չէին սպասում, որ հայ ազգը այդպես միահամուռ կնետվի առաջնագիծ, մտածում էին 90-ականների նման ամեն մեկը մի տեղ կփախչի». Կարեն Հովհաննիսյան
540
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 01:05

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն մի քանի անգամ մամուլում հայտնվում է ինֆորմացիա, ըստ որի 2016թ.-ի ապրիլյան պատերազմի նոխօրեին դիրքերից հավաքվել է զենք և զինամթերք: Հետաքրքիր է, որ այս հայտարարությանը չեն անդրադառանում, չեն արձագանքում այն մարդիկ, ովքեր ի պաշտոնե պարտավոր են արձագանքել, ձայն չեն հանում այդ ժամանակվա պատասխանատուները: Քանի գնում է, այնքան համոզվում եմ, որ ապրիլյան այդ չարաբաստիկ պատերազմը ինչ-որ մութ անկյուններ ունի: Ուղղակի չէին սպասում, որ հայ ազգը այդպես միահամուռ կնետվի առաջնագիծ, մտածում էին 90-ականների նման ամեն մեկը մի տեղ կփախչի, որ չբռնեն տանեն կռիվ...Հենց 2016թ-ի ապրիլից ժողովուրդը սրանց հաշիվները խառնեց»: