Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Այսօր կքննվի Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը

Այսօր կքննվի Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը
152
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 09:55

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի այսօր՝ ժամը 12:00-ին: Վերաքննիչ բողոքը քննելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ով 1998-1999թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր պաշտպանների միջնորդությունը, որով նրանք պահանջել էին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատել գրավի դիմաց։

Հիշեցնենք նաև, որ երեկ դատախազությունը մերժել էր նաև Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների միջնորդությունը: