Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Արցախից կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Արցախից կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին
764
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 16:25

«Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ կոչ անելով Արցախի բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ին, Երևանի Հանրապետության հրապարակում, իր վարչապետության 100 օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:
«Այսօր, առավել քան երբևէ, հայ ժողովուրդը միասնական է և Մայր Հայրենքիում սկսված քաղաքական իրադարձությունների հետ է կապում իր լուսավոր ապագան: Այս համատեքստում, մեր համոզմամբ Արցախը չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից, հատկապես որ վերջին փոփոխությունները, կարծես թե, բախտորոշ շրջադարձ են ուրվագծում նաև բանակցային գործընթացի համար։ Տեղեկացնում ենք նաև, որ «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպությունը միջոցներ է հայթայթում Երևան քաղաքում հանրահավաքին ներկա գտնվել ցանկացող բոլոր երիտասարդների մասնակցության ծախսերը հոգալու համար: Ուրախ կլինենք նաև լսել Ձեր դիտարկումներն ու կարծիքները մեր նախաձեռնության մասին: Մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք հընթացս: Անե՛նք մեր քայլը…»,- նշված է եհկ-ի՝ «Ֆեյսբուք»-ում տարածած հաղորդագրության մեջ