Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով կառավարությունը դիմել է Համաշխարհային Բանկին». Արարատ Միրզոյան

«Թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով կառավարությունը դիմել է Համաշխարհային Բանկին». Արարատ Միրզոյան
836
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 23:30

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։

Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։

Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»։