Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Ռումինիայում հակակառավարական ցույցերի ժամանակ 440 մարդ է տուժել

Ռումինիայում հակակառավարական ցույցերի ժամանակ 440 մարդ է տուժել
143
Շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ., 10:30

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հակակառավարական ցույցերի ժամանակ 440 մարդ է տուժել, որոնցից 65-ը հոսպիտալացվել է, հայտնում է Agerpres գործակալությունը: Տուժածների թվում ժանդարմերիայի անձնակազմի 24 անդամ կա: Նշվում է, որ ցույցերը ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառվել

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են արձակել գործող կառավարությանն ու նոր ընտրություններ անցկացնել: