Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Այսօր Նավասարդ է՝ հին հայկական Նոր տարին

Այսօր Նավասարդ է՝ հին հայկական Նոր տարին
1454
Շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ., 17:15

Օգոստոսի 11-ին Նավասարդի տոնն է: Այդ օրը նշվում է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը:

Կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է «նոր տարի»: Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին: Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն: Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ շուքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։