Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Հադրութի շրջանի Տող գյուղում կկայանա Արցախյան գինու հինգերորդ փառատոնը

Հադրութի շրջանի Տող գյուղում կկայանա Արցախյան գինու հինգերորդ փառատոնը
1050
Կիրակի, 12 օգոստոսի, 2018 թ., 19:30

Հադրութի շրջանի Տող գյուղում սեպտեմբերի 15-ին կկայանա Արցախյան գինու հինգերորդ փառատոնը։ Արդեն ավանդական դարձած այդ իրադարձության ծրագիրն ընդգրկելու է արցախյան գինու և գյուղատնտեսական տոնավաճառներ, արվեստի ցուցահանդեսներ, համերգ, ժամանցային հետաքրքիր միջոցառումներ: Գինու տոնավաճառը բաց է լինելու առավոտյան ժամը 10։00-ից մինչև 20։00–ը, իսկ համերգային ծրագիրը նախատեսվում է կազմակերպել ժամը 15։00-ից։ Փառատոնի հյուրերի և մասնակիցների համար գործելու է ավտոբուսների հատուկ երթուղի՝ Ստեփանակերտից Տող և հակառակ ուղղությամբ: