«ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում բավականին մեծ օգուտ կտամ ֆուտբոլին». Արթուր Վանեցյան
1126 Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 13:10 ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հարցին։ «Պատրաստ եմ առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Այս հայտարարությունս չեմ կարող դիտարկել որպես պաշտոնական, քանի որ դեռևս հայտարարված չեն ընտրությունների թեկնածուները։ Բայց այո՛, Հայաստանի 9 թիմեր միաձայն պաշտպանեցին իմ թեկնածությունը և առաջիկայում ՀՖՖ-ի գործող նախագահը գործկոմի միստ կհրավիրի, որի ընթացքում կհայտարարի նոր ընտրությունների մասին։ Չեմ կարծում, որ իմ՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը կխանգարի ՀՖՖ-ն գլխավորելուն։ Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքը կիրականացնեն ֆուտբոլային մասնագետները, իսկ ես շատ ակտիվ մասնակցություն եմ ունենալու։ Կարծում եմ՝ ընտրվելուս դեպքում բավականին մեծ օգուտ կտամ ֆուտբոլին»։ Խոսելով պայմանավորված հանդիպումների դեմն առնելու շուրջ՝ Վանեցյանը նշել է. «Չգիտեմ՝ Ռուբեն Հայրապետյանն ինչ-որ բան հայտարարել է այս թեմայով, թե ոչ։ Չեմ հիշում, որ ինչ-որ բան հայտարարած լինի։ Կարող եմ հստակ ասել, որ պայմանավորված հանդիպումները բացառելու ենք»։ |
Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
34921.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
31620.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
37620.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
40419.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
33519.04.2024, 11:00«Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա». Ոսկան Սարգսյան
45317.04.2024, 05:24Օլիմպիական կրակի վառման արարողությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
178816.04.2024, 12:485 մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից (լուսանկար)
63415.04.2024, 19:54