Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Մասիսում 62-ամյա կինն ինքնահրկիզվել է

Մասիսում 62-ամյա կինն ինքնահրկիզվել է
604
Կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ., 14:45

Արարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 19-ին ժամը 11:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին ինքնահրկիզվել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել՝ 11:45-ին:

Փրկարարները հյուրասենյակում՝ բազմոցին նստած, հայտնաբերել են Թերեզա Մարտիրոսյանի (ծնված 1956 թ.) այրված դին: