4 զինծառայողներ բուժվելուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվել են մեկնել ծառայության վայր. հարուցվել են քրեական գործեր
323 Երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ., 19:35 ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից 18.08.2018 թվականին հաղորդում է ստացվել, որ 4 ժամկետային զինծառայողներ տևական ժամանակ բուժում ստանալուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվում են մեկնել իրենց ծառայության վայր՝ պատճառաբանելով, որ չեն ապաքինվել և վերջնական բուժում չեն ստացել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Նշված խնդիրը պարզաբանելու նպատակով զինվորական հոսպիտալ են այցելել ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և այլ պաշտոնյաներ: Այցելության ժամանակ պարզվել է, որ տարբեր զորամասերի 4 ժամկետային զինծառայողներ, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվելով պիտանի, զինվորական ծառայության սահմանափակումով դուրս են գրվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ից, սակայն հրաժարվել են մեկնել իրենց ծառայության վայր՝ պատճառաբանելով, որ լիովին չեն ապաքինվել և ունեն բուժման կարիք: Նշված զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: |
Կիրանց է ժամանել ՆԳ նախարարը (տեսանյութ)
9814:06Քաղաքացիները փակել են Թումանյան փողոցը (տեսանյութ)
11613:48«Այս գործընթացը պետք է կասեցվի»․ Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ)
7213:06Իրավիճակը լարվեց, երբ մարզպետը փորձեց առանձին զրույցի հրավիրել բնակիչներին (տեսանյութ)
10113:00Տավուշի մարզպետը հրաժարվեց լրագրողների ներկայությամբ խոսել բնակիչների հետ
9912:00«Մնում ա՝ Հայաստանի կեսը տան Ադրբեջանին, կեսը՝ Թուրքիային»․ Կիրանցի բնակիչ
9911:48«Ասում են՝ դպրոցի հայաթով ա ճանապարհն անցնելու»․ Գառնիկ Դանիելյան
9511:24«Եթե մենակ մենք ենք զիջում, էդ խաղաղություն չի»․ Կիրանցի բնակիչ
9411:18