Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Առ այսօր ՀՀ քաղաքացիություն շնորհող միչգերատեսչական հանձնաժողովի կազմը հաստատված չէ»․ Արա Պապյան

«Առ այսօր ՀՀ քաղաքացիություն շնորհող միչգերատեսչական հանձնաժողովի կազմը հաստատված չէ»․ Արա Պապյան
308
Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ., 17:05

Իրավաբան և դիվանագետ Արա Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ժողովուրդ, հայրենադարձության կոչով դիմել ենք մեր հայրենակիցներին՝ Հայաստան գալու մշտական բնակության: Ոմանք արդեն եկել են: Բայց, կարծես թե, առ այսօր ՀՀ քաղաքացիություն շնորհող միչգերատեսչական հանձնաժողովի կազմը հաստատված չէ և այն չի գործում: Մարդիկ ամիսներ ի վեր հայտնվել են առկախ վիճակում, քանի որ շատերը հրաժարվել են իրենց ծննդավայրի քաղաքացիությունից և ՀՀ քաղաքացիություն էլ դեռ չեն կարողանում ձեռք բերել:

Ո՞վ և ի՞նչ գիտի այս գործընթացի մասին»: