Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Նռնակ են նետել Զովասար գյուղի Մշակույթի տան տնօրենի ուղղությամբ. կասկածյալներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է

Նռնակ են նետել Զովասար գյուղի Մշակույթի տան տնօրենի ուղղությամբ. կասկածյալներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է
1150
Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ., 14:05

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում քաղաքացու տան ուղղությամբ նռնակ են նետել, որը պայթել է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Արգիշտի Կիրակոսյանը ժամը 01:50-ի սահմաններում իր հորեղբոր որդու՝ նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Վրեժ Կիրակոսյանի հետ գնացել է նույն գյուղի 1-ին փողոցի 58 տուն և տունը պայթեցնելու նպատակով նռնակ է նետել 55-ամյա Սասունիկ Պետրոսյանի տան ուղղությամբ: Պայթյունի հետևանքով վնասվել է մուտքի դուռը և պատուհանի ապակիները: Արագածոտնի մարզի ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են Արգիշտի և Վրեժ Կիրկոսյաններին, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին: Ա և Վ. Կիրակոսյանները ձերբակալվել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Պետրոսյանը դատապարտված է եղել և Ա. Կիրակոսյանի հետ խնդիրներ է ունեցել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում: Կատարվածի մասին քննչական բաժնում արդեն բացատրություն է տվել Ս. Պետրոսյանի կինը՝ 46-ամյա Արմինե Պետրոսյանը, ով աշխատում է Զովասար գյուղի Մշակույթի տանը՝ որպես տնօրեն: Ձերբակալվածներից Վ. Կիրակոսյանը ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայող է: