Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ընդամենը մի քանի հոգու դղյակները ձեռքներից առնես, կունենանք առաջատար բանակ»․ Արթուր Հայրապետյան

«Ընդամենը մի քանի հոգու դղյակները ձեռքներից առնես, կունենանք առաջատար բանակ»․ Արթուր Հայրապետյան
709
Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ., 15:40

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդամենը մի քանի հոգու՝ առանց կողմնապահության, դղյակները ձեռքներից առնես, չհաշված այն շքեղ մեքենաները, կունենանք առաջատար բանակ։ Չէ որ երկիրը թալանած օլիգարխները բանակի հաշվին են դղյակների տեր դարձել։ Ստուգեք այն մարդկանց կարողությունները, որոնք աշխատել են նախորդ իշխանության օրոք՝ պետական համակարգում։ Ստուգեք, աշխատողի ձեռք բերած (աշխատելու ընթացքում) կուտակած կարողություններն ու կտեսնեք, որ նախորդների օրոք պետական համակարգում ծառայած ցանկացած մեկը ինչ-որ բանի տեր է դարձել, այն դեպքում երբ նայում ես ստացած աշխատավարձի չափն ու իր ձեռք բերածը, (բացառություններ կան) կանգնում ես փաստի առաջ։ Եթե մեր տղաները առանց զենքի կարողացան թշնամուն հաղթել, դուք պատկերացրեք, որ զենք ունենան.. դժվար բան չի հասկանալու համար, թե դղյակների տերերը, ինչ միջոցներ են ունեցել եւ ինչ միջոցների տեր են դարձել.. մենք պետք է երկու միլիոնից, լավ մի քիչ ավել, ժողովրդի վրա դողալ, թույլ չտալ, որ մեկն ու մեկը հանկարծ երկիրը լքի։ Պետք է կանխել արտագաղթը, դա առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի։ Փոքրիկ երկրում, երկրի հաշվին հարստացած օլիգարխ չպետք է լինի։ Կկարողանանք հասնել նրան, որ նաև «ապրելու» հավասարության սկզբունքը պահել։ Ոչ մեկ ինձ չի կարող համոզել, որ Հայաստանում, ինչ աշխատանք ուզում ես ունեցի, Հայաստանում բարձր աշխատավարձի դեպքում անգամ մարդը չի կարող իրեն թույլ տալ դղյակ կառուցել, շքեղ մեքենա վարել, հետն էլ տարին մի քանի անգամ եվրոպաներում հանգստանալ, շատ-շատ սեփական միջոցներով կարողանաս երկու-երեք սենյականոց համեստ բնակարան ձեռք բերել, այն էլ «հիպոտեկ»-ով»։