Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Եվրոպայի պատանեկան առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 18 շախմատիստ

Եվրոպայի պատանեկան առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 18 շախմատիստ
612
Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ., 18:20

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկել են Եվրոպայի պատանեկան առաջնությունները,որոնք անցկացվում են մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկանների տարիքային խմբերով: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում են 47 երկրների 1074 մասնակից: Աշխարհամասի գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնում են 18 պատանի շախմատիստ: Մեկնարկային տուրում մեր մասնակիցներից 10 հաղթանակներ տոնեցին, 3 պատանի շախմատիստ իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ 5 պարտություն կրեցին: