Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվների արգելափակում. ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

Հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվների արգելափակում. ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները
2566
Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ., 23:35

ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելքերին հայտարարել է, որ Վաշինգթոնը հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել երկրում: Այս մասին տեղեկացնում է RIA.novosti-ն:

Փաստաթուղթը հրապարակվել է Սենատի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցային ճնշումների հարցով բանկային հանձնաժողովում փոխնախարարի հաշվետվությունից քիչ առաջ:

Քիբերպատժամիջոցների ցանկում ներառվել են նաև երկու ռուս քաղաքացի և մեկ ընկերություն:

ԱՄՆ-ն նաև սպառնացել է, թե կշարունակի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե «Մոսկվան չփոխի իր վարքագիծը»: