Կարմրուկի տարածվածության իրավիճակը Հայաստանում և աշխարհում
739 Չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ., 15:30 Հայաստանում կարմրուկի և կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը բարենպաստ է, սակայն տարիների ընթացքում (2007-2018) չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող է սպառնալ երկրում հիվանդության հետվերադարձին և վարակի տեղական տարածմանը: Հայաստանում ամեն տարի պատվաստվում է կարմրուկի դեմ պատվաստման ենթակաների շուրջ 96 տոկոսը: 2018թ. սկզբին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 17 բերովի դեպք (հավանական աղբյուրը կապվում է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերի հետ): Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ աշխարհում շարունակվում է կարմրուկի տարածումը: Վարակի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ է ստեղծվել նաև Եվրոպայի մի շարք երկրներում՝ 2018 թվականի առաջին կեսին ավելի քան 41 հազար մարդ է հիվանդացել կարմրուկով: Սա գրեթե կրկնակի գերազանցում է վերջին ութ տարիների ամենաբարձր ցուցանիշը: Ամենից շատ՝ 23 հազար դեպք գրանցվել է Ուկրաինայում: Առողջապահության նախարարությունը հերթական անգամ հիշեցնում է՝ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները: Միաժամանակ, մասնագետները հորդորում են արտասահման մեկնելիս անպայման հաշվի առնել տվյալ երկրում առկա համաճարակային իրավիճակը՝ կանխավ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելով: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
193Երեկ, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
23518.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
34318.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
27217.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
25017.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
30016.04.2024, 16:063 անձ բերման է ենթարկվել Առողջապահության նախարարության քրգործի շրջանակներում
31016.04.2024, 15:48«Տիմոշա» ՍՊԸ-ի արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
27716.04.2024, 14:30