Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությանը կմասնակցի 8 թիմ

Բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությանը կմասնակցի 8 թիմ
608
Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 21:05

Հոկտեմբեր ամսին կմեկնարկի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը, որին այս տարի կմասնակցեն 8 թիմեր Հայաստանի տարբեր մարզերից, Երևանից և Արցախից:

Այս մրցաշրջանում լիգային չի մասնակցի «Ինժեներ» ակումբը: Լիգայի նորեկներն են՝ «Արագած» և «Էրեբունի» ակումբները, որոնք երկուսն էլ ներկայացնում են Երևան քաղաքը:

Ա լիգան կանցկացվի շրջանաձև համակարգով , երկու շրջանով, մեկնումներով՝ տուն-դուրս տարբերակով: Այնուհետև առաջին և երկրորդ շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:

Ա լիգային կմասնակցեն հետևյալ ութ թիմերը. «Ուրարտու» (Երևան), ՖԻՄԱ (Երևան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Արագած» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ Սպորտ» (Երևան) և «Էրեբունի» (Երևան):

Նշենք նաև, որ այս մրցաշրջանում «Ուրարտու»-ի տնային հանդիպումները տեղի կունենան Վանաձոր քաղաքում:

Ա լիգան կմեկնարկի ս.թ. հոկտեմբերի 6-ին և կշարունակվի մինչև 2019 թվականի մայիս ամիսը: