Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Բակո Սահակյանի աշխատանքային այցը Հաթերք

Բակո Սահակյանի աշխատանքային այցը Հաթերք
3830
Ուրբաթ, 24 օգոստոսի, 2018 թ., 23:10

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել համայնքում առկա խնդիրների ու իրականացվելիք մի շարք ծրագրերին առնչվող հարցերի շուրջ:
Նախագահն ընդգծել է, որ Հաթերքն ունի զարգացման մեծ ներուժ, և նրա շենացումը հանդիսանում է Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը՝ համապատասխան հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: