Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Նմանատիպ հրամանատարներին ու պաշտոնյաներին սաստել ու հեռացնել իրենց տաքուկ աթոռներից». Լևոն Չուկակլյան

«Նմանատիպ հրամանատարներին ու պաշտոնյաներին սաստել ու հեռացնել իրենց տաքուկ աթոռներից». Լևոն Չուկակլյան
975
Կիրակի, 26 օգոստոսի, 2018 թ., 23:15

«ՄԻՏՔ» հասարակական միավորման հիմնադիր անդամ Լևոն Չուկակլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով զինակոչիկ Դավիթ Զաքարյանի խնդրին:

«Երբ պոստերում էի, ինձ հետ հավասար հերթափոխ էր իրականացնում զինծառայող, ով առաջնագծում ընդհանրապես չպետք է լիներ, քանի որ մեջքի ցավից կռացած էր քայլում ու պաշտպանիչ բաճկոնը (4-5կգ) անտանելի ծանր էր նրա համար։ Ավելի հետաքրքիրը հրամանատարների պատասխանն էր. «Թող առանց բռոնի (պաշտպանիչ բաճկոն) կանգնի, մարդ չունենք ուրիշ»։ Բազմաթիվ բողոքներից ու դիմումներից հետո նրան տեղափոխեցին հոսպիտալ, հետո մեկ այլ հոսպիտալ և վերջում, էդպես էլ ցավերի մեջ կռացած ու ավելի վնասված մեջքով զորացրվեց։
Ճանաչելով Դավիթին ու վստահ լինելով նրա բարձր մարդկային որակների վրա, որոնք թույլ չէին տա նրան բանակից խուսափելու մասին մտածել անգամ, դառապարտելի եմ համարում հոդվածում նշված պատասխանատու անձանց արարքները։ Վերջապես պետք է նմանատիպ հրամանատարներին ու պաշտոնյաներին սաստել ու հեռացնել իրենց տաքուկ աթոռներից։ Պարոնայք, անցել են ձեր ժամանակները»։