Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Ինչո՞ւ է թուրքամետ Washington Times-ն արդարացնում Քոչարյանին. Massis Weekly-ի անդրադարձը

Ինչո՞ւ է թուրքամետ Washington Times-ն արդարացնում Քոչարյանին. Massis Weekly-ի անդրադարձը
816
Չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ., 15:20

Ամերիկյան Washington Times պարբերականը, որը, ըստ հայկական Massis Weekly շաբաթաթերթի, աջակցություն է ստանում թուրքական լոբբիստական կազմակերպություններից, խիստ միակողմանի հոդված է հրապարակել Հայաստանի նոր կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ՝ «Նիկոլ Փաշինյանի վենդետան ու օրենքի գերակայության վերացումը» վերտառությամբ։

Massis Weekly-ն նշում է, որ հոդվածը Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու ու արդարացնելու փորձ է։

Հայկական պարբերականի խոսքով՝ վարչապետ Փաշինյանի պայքարը քրեաօլիգարխների դեմ պետք չէ քննադատել, դա ուղղություն է, որը ձեռնարկում է յուրաքանչյուր ժողովրդավարական պետություն, որը շահագրգռված է առաջընթացի և լավ կառավարման խթանմամբ:

«Վարչապետ Փաշինյանի կառավարությունը պետք է բարձր գնահատվի նախկին պաշտոնյաների կողմից հանցագործությունները հետաքննելու համար, և այլ երկրների առաջնորդները պետք է հետևեն նրա օրինակին: Ակնհայտ է, որ ամերիկացի հոդվածագրի ենթադրությունները՝ Հայաստանի խաղաղ հեղափոխության առաջնորդ Փաշինյանի մասին, հիմնված են փաստերի պակասի վրա և առաջնորդված են կեղծ քարոզչությամբ: Ցավալի է, որ պարբերականը որոշում է հրապարակել նման մեղադրական հոդված, որը հիմնված է սխալ կարծիքի վրա»,- ասվում է Massis Weekly-ի արձագանք-հոդվածում: