Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ավտովթար Լոռիում. 22–ամյա ՊՆ ծառայողը տեղում մահացել է. ևս 2 զինծառայողներ հոսպիտալացվել են

Ավտովթար Լոռիում. 22–ամյա ՊՆ ծառայողը տեղում մահացել է. ևս 2 զինծառայողներ հոսպիտալացվել են
1259
Ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ., 12:10

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Դավիթ Գալստյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 VC 006 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով Դ. Գալստյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ, Երևանի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Մկրտչյանն ու Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Վաղարշակ Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ մահացածն ու վիրավորները ծառայում են ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում։