Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նշանդրեքի մատանու տուփ-պայուսակ՝ Վարագավանքի պատկերով, 19-րդ դար». Համլետ Հովսեփյան

«Նշանդրեքի մատանու տուփ-պայուսակ՝ Վարագավանքի պատկերով, 19-րդ դար». Համլետ Հովսեփյան
1253
Ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ., 23:45

Հայկական կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ներկայացրել է իր հերթական ձեռքբերումը. «Սևապատված արծաթյա նշանդրեքի մատանու տուփ պայուսակ՝ Վարագավանքի պատկերով (19-րդ դար). Պատրաստված է Վանում։
Ըստ ավանդույթի՝ ապագա փեսայի ընտանիքի քահանան փեսայի ձեռքից վերցնում է արծաթե տուփի մեջ դրված ու մետաքսե թաշկինակով փաթաթված նշանդրեքի մատանին և տանում տվյալ շրջանի հոգևորականների առաջնորդ եպիսկոպոսին: Վերջինս, մատանին օրհնելով, այն տալիս է ապագա հարսի ընտանեկան քահանային, ով էլ տուփը տանում է ու հանձնում աղջկա ընտանիքին»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Համլետ Հովսեփյանը: