Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Հայտնի են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի հանդիպումների արդյունքները

Հայտնի են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի հանդիպումների արդյունքները
863
Շաբաթ, 01 սեպտեմբերի, 2018 թ., 23:25

Սեպտեմբերի 1-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի հանդիպումները: Երևանի «Բանանց»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար-Կապան»-ին։ Գոլի հեղինակ դարձաավ Արամ Բարեղամյանը՝ 33-րդ րոպեին։ Երևանի «Փյունիկ»-ը 0։3 հաշվով պարտվեց «Լոռի»-ին։ Դուբլի հեղինակ դարձավ Ալիու Իսահը, ևս մեկ գոլ հեղինակեց Ումարու Ինուսա Սանդին։ «Ալաշկերտ»--ը 6։0 հաշվով ջախջախեց «Արցախ»-ին։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը, գոլերի հեղինակներ դարձան Ղուկաս Պողոսյանը և Ուրոշ Նենադովիչը, ինքնագոլի հեղինակ դարձավ Համլետ Ասոյանը։ «Արարատ-Արմենիա»-ն, իր հերթին, 3։1 հաշվով հաղթեց «Շիրակ»-ին։ Գոլերի հեղինակներ դարձան Իվայլո Դիմիտրով, 53, 66 («Արարատ-Արմենիա»), Աղվան Դավոյանը, 2, ինքնագոլ, Արամ Մուրադյանը, 15 («Շիրակ»)։

Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝