«Բոլոր ակումբներն ինձ առաջադրել են ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում». Արթուր Վանեցյան
452 Երեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2018 թ., 13:40 ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՖՖ անդամներն իր թեկնածությունն են առաջադրել ՀՖՖ նախագահի ընտրություններին, որոնք կայանալու են սեպտեմբերի 22-ին: «Ես չեմ առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում, այլ բոլոր ակումբներն են առաջադրել։ Այդ աշխատանքն ինձ բացարձակ չի խանգարի ԱԱԾ-ի տնօրենի աշխատանքին։ Ժամանակը ցույց կտա, կտեսնեք, որ չի խանգարի։ Ո՛չ ազգային անվտանգությունը կտուժի, ո՛չ էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ծրագրերն ընտրությունների օրը կներկայացնեմ, ոլորտը նախնական ուսումնասիրել եմ, առաջնահերթությունը համարում եմ մասսայական ֆուտբոլի և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։ ՀՖՖ-ն բավականին ինքնաբավ կազմակերպություն է, ֆինանսների արդյունավետ օգտագործման դեպքում կարող ենք հաջողությունների հասնել։ Ակումբների ղեկավարների հետ երեկ հանդիպել եմ, զրուցել։ Փոփոխություններ են սպասվում ՀՖՖ-ի ներսում»,- նշել է նա։ |
Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
35221.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
32020.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
38020.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
40819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
33719.04.2024, 11:00«Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա». Ոսկան Սարգսյան
45417.04.2024, 05:24Օլիմպիական կրակի վառման արարողությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
179416.04.2024, 12:485 մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից (լուսանկար)
63615.04.2024, 19:54