Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Հայտնի են հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի երիտասարդ չեմպիոնները

Հայտնի են հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի երիտասարդ չեմպիոնները
782
Երեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2018 թ., 19:29

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Ստեփանակերտում կայացել է հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների բաց առաջնությունը՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության տոնին: Հայկական կոխ ըմբշամարտի կանոնակարգով սահմանված քաշային կարգերում 2018 թվականի առաջնության հաղթողներ են դարձել Գագիկ Գեղամյանը (55 կգ), Պողոս Բադալյանը (60 կգ), Դավիթ Գաբրիելյանը (66 կգ), Գրիգոր Ներսիսյանը (73 կգ), Բորիս Շարվերդյանը (81 կգ), Վահագն Չալյանը (–90 կգ), Նարեկ Համբարձումյանը (100 կգ) և Արման Մանուկյան (+100 կգ): Առաջնությանը մասնակցել են Երևանի, Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության հավաքական թիմերի շուրջ 90 մարզիկներ: