Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել երիտասարդների աշխարհի առաջնությունում

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել երիտասարդների աշխարհի առաջնությունում
613
Հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2018 թ., 12:10

Թուրքիայի Գեբզե քաղաքում սեպտեմբերի 4-ից 16-ն ընթանում է շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է 165 շախմատիստ-շախմատիստուհի: Հայաստանը մրցաշարին ներկայացնում է 4 շախմատիստ՝ Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Մեկնարկային տուրում Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը հաղթանակներ են տոնել: