Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Հայ շախմատիստները 5 հաղթանակ են տոնել Թուրքիայում

Հայ շախմատիստները 5 հաղթանակ են տոնել Թուրքիայում
93
Ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ., 11:30

Թուրքիայի Գեբզե քաղաքում մեկնարկած աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության 2-րդ տուրում մեր բոլոր պատվիրակները՝ Սիրանուշ Ղուկասյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը հաղթանակներ տոնեցին: 2-րդ տուրից հետո պատանիների պայքարում հանդես եկող Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանն իրենց ակտիվում գրանցել են 2-ական միավոր և ընթանում են առաջատարների թվում: Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանն առաջատարներին զիջում են կեսական միավորով:
Աղջիկների պայքարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը նույնպես իր ակտիվում գրանցել է երկու միավոր և 11 այլ շախմատիստուհիների հետ միասին գլխավորում է աղյուսակը: