Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Երևանում կալանավորված հակահայ թուրք գործիչը Հայաստանում ևս հակաօրինական գործունեություն է ծավալել

Երևանում կալանավորված հակահայ թուրք գործիչը Հայաստանում ևս հակաօրինական գործունեություն է ծավալել
207
Ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ., 22:25

Երևանում օրերս ձերբակալված ազգությամբ թուրքհակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզը, ով Միացյալ Նահանգների կողմից միջազգային հետախուզման մեջ էր հայտարարվել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից նյութեր կեղծելու ու թաքցնելու համար, պարզվում է, որ Հայաստանում ևս հակաօրինական գործունեություն է ծավալել։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ մեր երկրում նրա հիմնած The Sena Group ընկերությունը խուսափել է հարկերի վճարումից։ «The Sena Group» ՍՊ ընկերության (հիմնադիր՝ Քեվին (Քեմալ) Օքսուզ) տնօրինության կողմից խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանկողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հնարավոր է ՀՀ իրավասու մարմնի կողմից կատարել համապատասխան քննչական գործողություններ»,- հայտնել են դատախազությունից:

Հարկերի վճարումից խուսափելու համար ՔՕ համապատասխան հոդվածով Օքսուզին սպառնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: