Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ֆրանկոֆոնիայի օրերին Երևան է ժամանելու 5 հազար հյուր

Ֆրանկոֆոնիայի օրերին Երևան է ժամանելու 5 հազար հյուր
575
Ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ., 23:30

Ֆրանկոֆոնիայի միջոցառումները Երևանում տեղի են ունենալու հոկտեմբերի 7-ից 12-ը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «Երկու օր կայանալու է մշտական խորհրդի նիստը, որին հաջորդելու է ԱԳ նախարարների խորհրդի նիստը, իսկ 11-12-ին լինելու է բուն գագաթնաժողովը»:

Բալայանի փոխանցմամբ՝ լինելու են 83 երկրի բարձրաստիճան պատվիրակություններ, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեկ տասնյակից ավելի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր 100-ից ավելի պատվիրակություն է այդ օրերին ժամանելու Երևան: «Սպասվում է մինչեւ 5 հազար հյուրերի մասնակցություն»,- ասել է նա:

ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք բոլոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են իրենց մասնակցությունը, ԱԳՆ խոսնակն ասել է. «Բոլոր երկրները մասնակցելու են, բայց մակարդակների մասով դեռ գալիս են հաստատումներ»:

Այս օրերին տեղեկություններ շրջանառվեցին, որ հյուրերին հյուրանոցներով ապահովելու խնդիրներ կան: Տիգրան Բալայանն ասել է, որ այդ խնդիրներն այս ընթացքում լուծում են: «Բոլոր հյուրերը պատշաճ մակարդակով հյուրանոցներում տեղավորվելու են»:

Այս պահին հնարավոր չէ հստակ նշել, թե միջոցառումների բյուջեն որքան է կազմելու: Ըստ Տիգրան Բալայանի՝ այս ընթացքում ծախսեր կան, որոնք կրճատվում են, ծախսեր կան, որ ավելանում են: «Ծախսերը կախված են նրանից, թե պատվիրակությունները քանի հոգուց են բաղկացած լինելու: Երբ վերջնական թիվ լինի, կհանրայնացվի»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: