Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Տավուշի կրակոցների պատասխանը չուշացավ»․ Աշոտ Ասատրյան

«Տավուշի կրակոցների պատասխանը չուշացավ»․ Աշոտ Ասատրյան
648
Շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ., 14:15

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տավուշի կրակոցների պատասխանը չուշացավ․ օրեր առաջ ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմն ու այս անգամ կրակ էր բացել Տավուշի գյուղի և բնակիչների ուղղությամբ։ Հայկական կողմը րոպեներ անց լռեցրեց թշնամու սադրիչ գործողությունները։

Սակայն արդեն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, արդեն ադրբեջանական բանակը տարածում է տեղեկությունը, որ Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղությամբ և ճնշել են նրանց ակտիվությունը։

Փաստորեն տավուշցիների նկատմամբ կատարված հանցագործությունը ադրբեջանական բանակը չկարողացավ հեշտությամբ մարսել»։