Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Դեպի մանկական Եվրոտեսիլ 2018» նախագծում Արցախից հանդես կգա 2 մասնակից

«Դեպի մանկական Եվրոտեսիլ 2018» նախագծում Արցախից հանդես կգա 2 մասնակից
663
Շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ., 16:35

Հայաստանում կայանալիք «Դեպի մանկական Եվրոտեսիլ 2018» նախագծի առաջին եզրափակչին Արցախից կմասնակցեն Հարութ Հարությունյանը «Ամառ է» և Լևոն Գալստյանը (բեմական անունը L.E.V.O.N) «L.E.V.O.N- L.E.V.O.N» երգերով: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը: Նա նշել է, որ մրցույթին ներկայացված երգերի հեղինակն արցախցի Արտեմ Վալտերն է: «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի անդամներն ամեն օր աշխատանքներ են իրականացնում 2 մասնակիցների հետ։ Նրանք հուսով են, որ Հարութն ու Լևոնը կկարողանան լավ արդյունքներ գրանցել և «Մանկական Եվրոտեսիլ» միջազգային մրցույթին մասնակցելու իրավունք ստանալ:

Մրցույթի երկու կիսաեզրափակիչ համերգային ծրագրերը տեղի կունենան սեպտեմբերի 9-ին և 16-ին: