Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը «Նոր ալիքում»

Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը «Նոր ալիքում»
633
Կիրակի, 09 սեպտեմբերի, 2018 թ., 13:35

«Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ երեք մրցութային օրերից հետո վաստակելով 297 միավոր: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է սեպտեմբերի 8-ին Սոչիում, արդյունքներն ամփոփվել են այսօր:

Առաջին հորիզոնականը գրավել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դան Ռոզինն, իսկ երկրորդ տեղը միասին կիսել են Հարությունյանն ու «Голос» նախագծի հաղթող, Ռուսաստանի ներկայացուցիչ Դարյա Անտոնյուկը:

Գևորգ Հարությունյանն առաջին մրցութային օրը կատարել է LP-ի «Lost on you» ստեղծագործությունը, երկրորդ մրցութային օրը «Կյանք ու կռիվ» երգով հուզել ինչպես ժյուրիի անդամներին, այնպես էլ հանդիսատեսին, իսկ երրորդ մրցութային օրը հիանալի կատարել իր հեղինակած «Stand up» երգը:

Գևորգ Հարությունյան, առաջին մրցութային օր, «Lost on you»
Գևորգ Հարությունյան, երկրորդ մրցութային օր, «Կյանք ու կռիվ»
Գևորգ Հարությունյան, երրորդ մրցութային օր, «Stand up»

Գևորգ Հարությունյանը ծնվել է Կապանում, 1990 թ-ին, մասնագիտությամբ կինոռեժիսոր է, 2013 թվականին Հայաստանում «Х-ֆակտոր» նախագծում հինգերորդ տեղն է զբաղեցրել։ 2014 թվականին պրոֆեսիոնալ պարուհի Շուշաննա Դաբաղյանի հետ դուետում հաղթել է «Պարեր աստղերի հետ» մրցույթում։ Վերջերս ստանձնել է Կապանի մշակութային կենտրոնի ղեկավարի պաշտոնը։