Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Սեպտեմբերի 10-ն Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է

Սեպտեմբերի 10-ն Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է
54
Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 15:35

Սեպտեմբերի 10-ն Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է։ Այս օրը նշվում է Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային կազմակերության նախաձեռնությամբ, Առողջապահության միջազգային կազմակերպության ակտիվ օժանդակությամբ և Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հովանավորությամբ։ ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում ամեն 40 վայրկյանը մեկ ինքնասպանություն է տեղի ունենում: Համաձայն Առողջապահության միջազգային կազմակերպության վիճակագրության՝ ինքնասպանություններից ավելի շատ մարդ է մահանում, քան պատերազմներից և մարդասպանություններից։ Օրվա հիմնական խորհուրդը և նպատակը միջազգային հանրության ուշադրությունը իրավիճակի վրա ուղղելն է։