Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Վլադիմիր Պուտինին հրավիրեցի Երևան, և նա համաձայնեց». Նիկոլ Փաշինյան

«Վլադիմիր Պուտինին հրավիրեցի Երևան, և նա համաձայնեց». Նիկոլ Փաշինյան
409
Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 12:10

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում հարցազրույց էր տվել ռուսական «Կոմերսանտ» պարբերականին, որում, մասնավորապես, խոսել էր ՌԴ նախագահի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին: Վարչապետի խոսքով՝ երկկողմ համաձայնագրեր չեն կնքվել, քանի որ դեռևս պաշտոնական այց չի իրականացվել ոչ իր, ոչ Վլադիմիր Պուտինի կողմից:

«Այժմ մենք պայմանավորվածություն ունենք հարաբերությունների զարգացման հիմնական հարցերի շուրջ և պետք է աշխատենք կոնկրետ համաձայնագրերի վրա: Պայմանավորվել ենք, որ պետք է աշխատենք որոշ համաձայնագրերի՝ գազի, ատոմային էներգետիկայի, ռազմատեխնիկական համագործակցության շուրջ»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Երևան, և նա համաձայնել է:

«Մոտ ապագայում այցը կկայանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: